10.12.2019 13:09

Չեխիայի Օստրովա քաղաքում հրաձգության հետևանքով չորս մարդ է զոհվել

Չեխիայի Օստրովա քաղաքում հրաձգության հետևանքով չորս մարդ է զոհվել

Չեխական Օստրովա քաղաքի հիվանդանոցում հրաձգության արդյունքում զոհվել է չորս մարդ, երկու հոգի վիրավորվել են, հաղորդել է երկրի ոստիկանությունը:

Իրավապահները հրապարակել են կասկածյալի լուսանկարը՝ խնդրելով օգնել հայտնաբերելու նրան:

Ինչպես տեղեկացրել է բժշկական հաստատության ներկայացուցիչը, «հիվանդանոցում կրակ է բացել միջին կազմվածքով, կարմի բաճկոն կրող տղամարդ»: Հանցագործության դրդապատճառներն անհայտ են:

Փոխանցում է euronews-ը: