10.12.2019 15:10

Չեխիան համաձայնվել է. Նարեկ Սարգսյան-Գոնսալեսին տեղափոխելու են Հայաստան

Չեխիան համաձայնվել է. Նարեկ Սարգսյան-Գոնսալեսին տեղափոխելու են Հայաստան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

Հաշվի առնելով հանրային լայն հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ Չեխիայի Հանրապետության իրավասու մարմինների կողմից որոշում է կայացվել բավարարել հետախուզվող Նարեկ Սարգսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը:
Այս կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանությանը հանձնարարել է կազմակերպել Նարեկ Սարգսյանի տեղափոխումը:

Հիշեցնենք, որ Հայաստանի կողմից հետախուզվող Նարեկ Սարգսյանը (Սերժ Սարգսյանի եղբոր որդին), անցած տարվա դեկտեմբերի 6-ին հայտնաբերվել էր Պրահայում:  Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով: