10.12.2019 14:43

Հոնկոնգի ղեկավարը մտահոգված է դպրոցականներին բողոքի ցույցերում ընդգրկելու փաստով

Հոնկոնգի ղեկավարը մտահոգված է դպրոցականներին բողոքի ցույցերում ընդգրկելու փաստով

Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերի Լամը լուրջ մտահոգություն է հայտնել անչափահասներին ակտիվորեն բողոքի ակցիաներում ընդգրկելու կապակցությամբ:

Երեքշաբթի Լամը հայտարարել է, որ  փողոցային անկարգությունների ընթացքում կես տարվա ընթացքում 6 հազար ձերբակալվածների առնվազն 40 %-ը դպրոցների և բուհերի սովորողներ են:

«Դրանց թվում 900 բարձրդասարանցիներ են՝ 300 տարբեր դպրոցներից ու քոլեջներից,- ասել է նա լրագրողների հետ զրույցի ընթացքում:- Տագնապալի իրավիճակ է»:

Գործադիր իշխանության ղեկավարը նշել է, թե իրեն հայտնել են, որ երկուշաբթի ձերբակալվել են մի խումբ դպրոցականներ՝ իրենց ուսուցչի հետ միասին, երբ փորձել են փակել փողոցի երթևեկելի հատվածը: Լամը ուսումնական հաստատությունների վարչակազմերին կոչ է արել միջոցներ ձեռք առնել՝ երեխաներին ու պատանիներին հեռու պահելու համար «անօրինական և վտանգավոր ակցիաներից»:

Փոխանցում է tass.ru-ն: