10.12.2019 16:37

Զելենսկի. Դոնբասում գերիների փոխանակումը նախատեսված է դեկտեմբերի 24-ին

Զելենսկի. Դոնբասում գերիների փոխանակումը նախատեսված է դեկտեմբերի 24-ին

«Նորմանդական քառյակի» առաջնորդները կարողացել են պայմանավորվածություն ձեռք բերել Դոնբասում կալանված մարդկանց փոխանակում անցկացնելու մինչև Նոր տարի:

Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Փարիզում «նորմանդական գագաթնաժողովի» արդյունքներով մամլո ասուլիսում:

«Մենք կոնկրետ ամսաթիվ ենք պայմանավորվել,- ասել է Զելենսկին:- Մենք, փաստորեն, պայմանավորվել ենք դեկտեմբերի 24-ին: Այդ ամսի վերջին օրը վերջնական ամսաթիվն է»:

Ուկրաինայի նախագահն այդ պայմանավորվածությունը անվանել է «գլխավոր հաղթանակը»: «Ես դրա համար էի գնացել: Մենք պայմանավորվել ենք փոխանակել բոլորին բոլորի հետ : Ես հավատում եմ, որ դա կկատարվի մինչև տարեվերջ»,- ասել է Զելենսկին:

Փոխանցում է tass.ru-ն: