10.12.2019 17:00

Նոր հզոր հանրահավաք Հոնկոնգում

Նոր հզոր հանրահավաք Հոնկոնգում

Հոնկոնգում տեղի է ունեցել վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ամենախոշոր հանրահավաքը, որը նվիրվել է Մարդու իրավունքների օրվան:

Հաղորդվում է, որ ցույցն անցել է առանց միջադեպերի և իրավապահների հետ բախումների: Կազմակերպիչների խոսքով՝ հանրահավաքի մասնակիցների թիվը կազմել է 800 հազար, ոստիկանությունը նշում է 183 հազար թիվը:

Ցույցն անցկացվել է նաև նշելու համար կես տարվա ակցիաները՝ ընդդեմ  ՉԺՀ հատուկ վարչական այդ շրջանում ներքին քաղաքականության «չինականացման»՝ ինչպես ասում են ցույցի մասնակիցները:

Փոխանցում է euronews-ը: