10.12.2019 17:46

Ինդոնեզիայի նախագահը չի բացառել կոռուպցիայի համար մահապատժի սահմանումը

Ինդոնեզիայի նախագահը չի բացառել կոռուպցիայի համար մահապատժի սահմանումը

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն չի բացառել կոտուպցիայի հետ կապված հանցագործությունների համար մահապատժի սահմանումը:

Ինչպես երեքշաբթի գրել է The Jakarta Post թերթը, նման դիրքորոշում նա հայտնել է ուսանողների հետ հանդիպումից հետո, որի ընթացքում քննարկվել են հակակոռուպցիոն պայքարի հետ կապված հարցեր:

«Եթե ժողովուրդն ուզենա փոփոխություններ կատարել քրեական օրենսգրքում, որը կվերաբերի պատժի առավելագույն չափ սահմանելուն, դա կարելի է իրականացնել»,- ասել է պետության ղեկավարը՝ պատասխանելով հանրապետությունում կոռուպցիայի համար խիստ պատասխանատվության բացակայության մասին հարցին:

Վիդոդոն հիշեցրել է, որ «երկրում կարելի է կոռուպցիայի համար մահվան դատավճիռներ կայացնել, եթե նման դեպքերը կատարվել են այնպիսի տարերային աղետների շրջանում, որոնք ազգային աղետների կարգավիճակ են ստացել»:

Փոխանցում է tass.ru-ն: