11.12.2019 10:00

«Բարսելոնան» հրաժարվել է Ռակիտիչին վաճառելու մտքից

«Բարսելոնան» հրաժարվել է Ռակիտիչին վաճառելու մտքից

Կատալոնական «Բարսելոնայի» և Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը կշարունակի մրցելույթներն Իսպանիայի չեմպիոնի կազմում, հայտնում է Sport.es-ը:

«Բարսելոնայի» վերջին հանդիպումներում Ռակիտիչի խաղը տպավորել է ակումբի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեին, որը որոշել է ձմռանը չհրաժարվել խորվաթ կիսապաշտպանի ծառայություններից:

32-ամյա Ռակիտիչի տեղափոխությամբ հետաքրքրված է Միլանի «Ինտերը»:

Խորվաթ ֆուտբոլիստը «Բարսելոնա» է տեղափոխվել 2014 թվականին՝ «Սևիլիայից»: