11.12.2019 10:28

Կիլիան Մբապեն ցանկանում է ամեն գնով հեռանալ փարիզյան ակումբից

Կիլիան Մբապեն ցանկանում է ամեն գնով հեռանալ փարիզյան ակումբից

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն ցանկանում է ամեն գնով հեռանալ փարիզյան ակումբից, տեղեկացնում է Marca-ն:

Հանուն «Ռեալ Մադրիդ» տեղափոխության՝ Մբապեն ճնշում է գործադրում ՊՍԺ-ի ղեկավարության վրա, որպեսզի ֆրանսիական ակումբը չխոչընդոտի իր տեղափոխությանը:

«Ռեալը» ցանկանում է 20-ամյա հարձակվողի հետ պայմանագիր կնքել ամռանը և պատրաստ է Մբապեի դիմաց ՊՍԺ-ին վճարել շուրջ 150 միլիոն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: