11.12.2019 13:30

Մերսոն. Նույնիսկ Կլոպն ու Գվարդիոլան միասին չեն կարողանա փրկել «Արսենալին»

Մերսոն. Նույնիսկ Կլոպն ու Գվարդիոլան միասին չեն կարողանա փրկել «Արսենալին»

Sky Sports-ի փորձագետ Պոլ Մերսոնը կարծում է, որ «Արսենալում» ճգնաժամն այնքան խորն է, որ նույնիսկ Խոսեպ Գվարդիոլան և Յուրգեն Կլոպը միասին չէին կարողանա օգնել այս թիմին: 

«Արսենալը» ներկայումս նոր գլխավոր մարզչի որոնումների մեջ է՝  Ունաի Էմերին աշխատանքից հեռացնելուց հետո: Ինը խաղ անընդմեջ «Զինագործները» չեն կարող հաղթել Պրեմիեր լիգայում:

Շատ մասնագետների անուններ են այժմ շահարկվում, սակայն Մերսոնը կարծում է, որ իր բարդության և ցածր գրավչության պայմաններում սա ֆուտբոլի վատթարագույն աշխատանքներից մեկն է:

-Մտածե՛ք այն մասին, թե ինչո՞ւ պետք է Պատրիկ Վիեյրան  տեղափոխվի այստեղ:

Ինձ համար դժվար է պատկերացնել, որ Պեպ Գվարդիոլան և Կլոպը միասին կամ անհատականորեն կգան այստեղ և կկարողանան վերափոխել «Արսենալը»:

Ես չեմ պատկերացնում, թե երբ կարող է այս թիմը դուրս գալ ճգնաժամից: Այս պահի դրությամբ այնտեղ աշխատելը ֆուտբոլի ամենավատ գործերից մեկն է:

Ալեգրի՞ն, ինչու՞: Ինչո՞ւ հենց նա պետք  գա,- ասել է Մերսոնը: