11.12.2019 10:51

Սերգեյ Լավրովի այցը ԱՄՆ

Սերգեյ Լավրովի այցը ԱՄՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և պետքարտուղար Մայք Փոմփեոն Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը կրկնել են 2016 թ. ընտրություններում Ռուսաստանի միջամտության վերաբերյալ մեղադրանքը և զգուշացրել են ձեռնպահ մնալ դրա կրկնությունից:

Լավրովը երկու հանդիպում է ունեցել Վաշինգտոնում: Նախ՝ նա հանդիպել է Փոմփեոյի հետ, ապա պետքարտուղարության ղեկավարի ներկայությամբ բանակցություններ է վարել Թրամփի հետ Սպիտակ տանը:

Առաջին հանդիպումից հետո մամուլի ասուլիսում Փոմփեոն պատմել է, որ Լավրովին նախազգուշացրել է ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության անթույլատրելիության վերաբերյալ և սպառնացել է պատասխան քայլեր ձեռնարկել, եթե Մոսկվան ուզենա կրկնել դա:

«ԱՄՆ-ի ներքին գործընթացներին մեր ենթադրյալ միջամտության վերաբերյալ բոլոր շահարկումներն անհիմն են: Դրանք հաստատող որևէ փաստ չկա, ոչ ոք մեզ դրանք չի ներկայացրել, որովհետև դրանք գոյություն չունեն»,- պատասխանել է Լավրովը:

Նա հայտարարել է, որ Ռուսաստանի հանդեպ կասկածների ալիքը ծածկել է Վաշինգտոնը:

Կողմերը քննարկել են նաև սպառազինության վերահսկողության միջոցառումների և Ուկրաինայում իրավիճակի հետ կապված հարցեր:

Փոխանցում է BBC-ն: