11.12.2019 11:35

Թրամփը հայտարարել է, որ իմպիչմենտի գործընթացը բարձրացնում է իր վարկանիշը

Թրամփը հայտարարել է, որ իմպիչմենտի գործընթացը բարձրացնում է իր վարկանիշը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համոզված է, որ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատներն արդեն իրենք են խճճվել իմպիչմենտի գործընթացի մեջ, մինչդեռ իր վարկանիշն այդ ընթացքում աճում է: Այդ մասին նախագահը հայտարարել է երեքշաբթի երեկոյան՝ ելույթ ունենալով Փենսիլվանիայի հանրահավաքում:

«Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, թե պաշտպանում է Միացյալ Նահանգների, Մեքսիկայի և Կանադայի առևտրային պայմանագիրը,  և նույն օրն էլ հայտարարում է, թե իրենք (դեմոկրատները) պատրաստվում են ինձ իմպիչմենտի ենթարկել: Ինձ՝ 45-րդ նախագահին, ձեր սիրելի նախագահին»,- ասել է Թրամփը:

«Փելոսին հայտարարել է իմպիչմենտի մասին, նրա ետևում մի քանի տղաներ են: Հիմա էլ հայտարարում է, թե աջակցելու է պայմանագրին: Ինչո՞ւ: Որովհետև դա հսկայական գործ է,- շարունակել է Թրամփը:- Նրանք խանգարվել են իմպիչմենտի վրա, իսկ մեր վարկանիշն այդ հիմար իմպիչմենտի պատճառով աճում է»:

Փոխանցում է tass.ru-ն: