11.12.2019 12:00

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Եթովպիայի վարչապետին

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Եթովպիայի վարչապետին

Դեկտեմբերի 10-ին Օսլոյում 2019 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակը հանձնվել է Եթովպիայի վարչապետ Աբի Ահմեդին՝ «Էրիթրեայի հետ սահմանային հակամարտությունը կարգավորելու նախաձեռնության, խաղաղության հասնելու ջանքերի և միջազգային համագործակցության մեջ ունեցած ավանդի համար»:

Դափնեկիրը հայտարարել է, որ այդ մրցանակն ամբողջ Աֆրիկային է պատկանում:

«Մենք Էրիթրեայի նախագահի հետ միասին հասկացանք, որ մեր ժողովուրդները թշնամիներ չեն: Իրականում՝ մենք աղքատություն կոչվող ընդհանուր թշնամու զոհերն ենք: Մենք չենք ցանկանում, որ Աֆրիկյան եղջյուրը դառնա գերտերությունների մարտադաշտը կամ էլ ահաբեկչության, հուսահատվածների ու տառապյալների  համար զանազան միջնորդների ապաստանը: Մենք ուզում ենք, որ Աֆրիկյան եղջյուրը դառնա խաղաղության և առաջընթացի գանձարանը»,- ասել է Նոբելյան դափնեկիրը:

Փոխանցում է euronews-ը: