11.12.2019 12:37

«Կանանց հեղափոխություն» Լիբանանում

«Կանանց հեղափոխություն» Լիբանանում

Լիբանանցի կանայք դուրս են եկել արաբական այդ երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերի առաջնագիծ:

Կանայք յուրայիններին խլում են ոստիկանության ձեռքից, կենդանի շղթաներ են կազմում, կազմակերպում են կենցաղը ցուցարարների ճամբարներում:

«Հեղափոխության» (Thawra) մեջ, ինչպես այն կոչում են, լսվում է կանանց զիլ ձայնը: Խնդիրները լուծելու ընդհանուր պահանջներին՝ աղբի հարցից մինչև կոռուպցիա, ավելացել է գենդերայինը. ապահովել սեռերի հավասարություն, կանանց վերադարձնել իրենց իրավունքները, զսպել ընտանեկան բռնությունները: Եվ վերանայել ազգային օրհներգը՝ «Մեր սարերն ու հովիտները, որտեղ համարձակ տղամարդիկ են ծնվում»՝ այնտեղ ավելացնելով նաև կանանց:

Գենդերային հավասարության վարկանիշով Լիբանանը վերջին տեղերից մեկում է: Սակայն դա միակ խնդիրը չէ այդ երկրում, որտեղ քաղաքական և տնտեսական խորը ճգնաժամ է: Բողոքի ցույցերի ճնշման տակ երկրի վարչապետը հրաժարական է տվել, սակայն կարող է շուտով վերադառնալ:

Լիբանանում իշխող դիրք գրավող «Հեզբոլլահ» շարժման կողմնակիցները երկու ամսվա խաղաղ դիմակայությունից հետո սկսել են բռնության դիմել ցուցարարների նկատմամբ: Սակայն բարիկադների վրա գտնվող կանայք հայտարարել են, որ մտադիր չեն հանձնվել:

Փոխանցում է BBC-ն: