11.12.2019 13:49

ԱԺ-ն ընդունեց ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակների մասին օրինագիծը

ԱԺ-ն ընդունեց ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակների մասին օրինագիծը

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը: Փոխանցում է «Ազատություն»-ը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ խորհրդարանն ընդունել էր նախօրեին:

Ըստ նախագծի՝ եթե օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Սահմանադրական դատարանի դատավորները, այդ թվում՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ: