11.12.2019 14:01

Պոլսի Հայոց պատրիարքի ընտրություններ. Աթեշյանը շնորհավորել է Մաշալյանին. Արմենպրես

Պոլսի Հայոց պատրիարքի ընտրություններ. Աթեշյանը շնորհավորել է Մաշալյանին. Արմենպրես

Պոլսի Հայոց պատրիարքարանի Կրոնական ժողովի ատենապետ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը դեկտեմբերի 11-ի առավոտյան մեկնարկած պատրիարքի ընտրության ընթացքում, չսպասելով վերջնական արդյունքներին, արդեն շնորհավորել է պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանին՝ հաղթանակի կապակցությամբ: Փոխանցում է «Արմենպրես»-ը:

Պատրիարքարանում ընտրությանը մասնակցում են համայնքի կողմից ընտրված աշխարհիկ 102 պատվիրակները և ընդհանուր կրոնական ժողովի կողմից ընտրված 17 հոգևոր պատվիրակները։

Դեկտեմբերի 8-ին ընտրված պատվիրակներից 89-ը Մաշալյանի կողմնակիցներն էին, 12-ը՝ Աթեշյանի:

Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 17:00-ին, Սբ Աստվածածին Մայր տաճարում նորընտիր պատրիարքը կհանդիպի հավատավորներին: