11.12.2019 14:40

Չինաստանի ԱԳՆ-ն Փոմփեոյին նմանեցրել է հեքիաթի «մերկ թագավորին»

Չինաստանի ԱԳՆ-ն Փոմփեոյին նմանեցրել է հեքիաթի «մերկ թագավորին»

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Փոմփեոն նման է հեքիաթի ինքնագոհ թագավորին և բացարձակապես իրավասու չէ քննադատելու չինական իշխանությունների քաղաքականությունը Սինցզյան-Ույգուրյան ինքնավար մարզում (Չինաստանի հյուսի-արևելքում):

Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը:

«Նրա հայտարարություններն ինձ հիշեցնում են Հանս Քրիստիան Անդերսենի «Արքայի նոր զգեստը» հեքիաթի հերոսին,- հայտարարել է նա հերթական ճեպազրույցում:- Բացարձակապես առանց հագուստի մարդը իր «հագուստը» ցնցող է համարում: ԱՄՆ-ը բացարձակապես իրավասու չէ քննարկելու Չինաստանում մարդու իրավունքների և բարոյականության հարցեր»:

Երեքշաբթի Փոմփեոն հերթական անգամ հանդես է եկել ՉԺՀ կենտրոնական  իշխանությունների «ոչ դեմոկրատական մեթոդների» քննադատությամբ, որոնցով, իբր, խախտվում են փոքրամասնությունների կրոնական և քաղաքացիական իրավունքները:

Փոխանցում է tass.ru-ն: