11.12.2019 15:04

Փաստաբանը տեղեկացրել է Ասանժի ծանր ֆիզիկական և հոգեբանական վիճակի մասին

Փաստաբանը տեղեկացրել է Ասանժի ծանր ֆիզիկական և հոգեբանական վիճակի մասին

Մեծ Բրիտանիայում կալանքը կրող՝ WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը ծայրահեղ ծանր վիճակում է, բացի այդ՝ նրա արտահանձնումն ԱՄՆ-ին անհիմն է և ապօրինի, հայտարարել է միջազգային պաշտպանության համակարգող և Ասանժի շահերը ներկայացնող դատավոր Բալթազար Գարսոնը «Российская газета»-ին տված հարցազրույցում:

«Պարոն Ասանժի վիճակը ծայրահեղ ծանր է: Մենք կարծում ենք, որ նրա արտահանձնումը ԱՄՆ-ին հիմնազուրկ է և անօրինական: Ասանժը լոնդոնյան բանտում պահվում է այնպիսի պայմաններում, որոնք հակասում են մարդու հիմնարար իրավունքներին, ինչը հաստատել է նաև ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով ներկայացուցիչը»,- տեղեկացրել է Գարսոնը:

Նրա խոսքով՝ Ասանժին օրվա ընթացքում 23 ժամ արգելված է «արտաքին աշխարհի հետ ցանկացած հաղորդակցություն»: «Օրվա ընթացքում մեկ ժամ Ասանժին թույլ են տալիս դուրս գալ զբոսանքի, բայց այնտեղ էլ նրան արգելված է շփվել ուրիշների հետ: Նրա հոգեբանական և ֆիզիկական վիճակը շատ ծանր է»,- շեշտել է Գարսոնը:

Փոխանցում է Interfax-ը: