11.12.2019 15:34

Թուրքիան ԱՄՆ-ի համար կփակի Ինջիրլիքը, եթե C-400-ի պատճառով պատժամիջոցներ սահմանվեն

Թուրքիան ԱՄՆ-ի համար կփակի Ինջիրլիքը, եթե C-400-ի պատճառով պատժամիջոցներ սահմանվեն

Թուրքիան պատրաստ է վերանայելու իր Ինջիրլիք ավիաբազան փակելու հնարավորությունը ամերիկյան զինծառայողների համար, եթե ԱՄՆ-ն պատժամիջոցներ սահմանի Անկարայի կողմից ռուսաստանյան C-400 զենիթային հրթիռներ ձեռք բերելու պատճառով:

Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն A Haber հեռուստաալիքի եթերում:

«Թուրքիան կարող է ԱՄՆ-ին խնդրել դուրս բերել իր զինծառայողներին Ինջիրլիքից»,- նախարարի խոսքն է մեջբերում Sabah թերթը:

Չավուշօղլուն նաև նշել է, որ Անկարան կարող է «փոխել նաև Կուրեջիք բազայի կարգավիճակը», որտեղ տեղակայված են եվրոպական ՀՀՊ համակարգերը:

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ C-400 զենիթահրթիռային համակարգերը «պաշտպանական համակարգեր են» և չեն օգտագործվելու ինչ-որ մեկի վրա հարձակում գործելու նպատակով:

Փոխանցում է tass.ru-ն: