11.12.2019 15:58

Դամասկոսը մեղադրում է ԱՄՆ-ին Սիրիայից թալանված նավթը Թուրքիային վաճառելու մեջ

Դամասկոսը մեղադրում է ԱՄՆ-ին Սիրիայից թալանված նավթը Թուրքիային վաճառելու մեջ

Միացյալ Նահանգները «զինված հարձակում» է գործել Սիրիայի տարածքների վրա՝ նավթի հանքավայրերը զավթելու նպատակով, Վաշինգտոնը Սիրիայից գողացած նավթը վաճառում է Թուրքիային, պնդել է ՄԱԿ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաաֆարին:

«Ինչ վերաբերում է ամերիկյան օկուպացիային, ապա դուք բոլորդ էլ գիտեք՝ դա զինված հարձակում էր, որ իրականացրել են Ամերիկայի օկուպացիոն ուժերը, որպեսզի գրավեն նավթահորերը Սիրիայում»,- ասել է Ջաաֆարին Նուր-Սուլթանում ՍԱՀ-ի վերաբերյալ բանակցությունների հերթական ռաունդից հետո կայացած մամուլի ասուլիսում:

Մշտական ներկայացուցիչը նաև նշել է, որ Սիրիան օկուպացրած ամերիկացիներն իրենց զավթած պաշարները վաճառում են Թուրքիային և կառավարում են դրանց «թալանը»: Ջաաֆարիի խոսքով՝ Սիրիան ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների համար իրենց մրցակիցների հետ հաշիվ մաքրելու հարթակ է դարձել:

Փոխանցում է Interfax-ը: