11.12.2019 17:29

Չինացի ներգաղթյալը փորձել է ԱՄՆ մուտք գործել լվացքի մեքենայի մեջ

Չինացի ներգաղթյալը փորձել է ԱՄՆ մուտք գործել լվացքի մեքենայի մեջ

ԱՄՆ սահմանային ծառայության աշխատակիցները ձերբակալել են ՉԺՀ 11 քաղաքացիների, որոնք փորձել են անօրինական կերպով մուտք գործել Միացյալ Նահանգների տարածք՝ կահույքի տարբեր պարագաների մեջ թաքնված, հաղորդել է CNN-ը:

Նշվում է, որ ամերիկացի սահմանապահները Սան-Դիեգոյի (Կալիֆոռնիա նահանգ) մուտքի մոտ կանգնեցրել են Մեքսիկայից եկող բեռնատարը, որի ներսում հայտնաբերել են չինացի 11 միգրանտների: Նրանք թաքնված են եղել կահույքի տարբեր պարագաների՝ սնդուկի, կոմոդի, նաև լվացքի մեքենայի մեջ:

ԱՄՆ սահմանային-մաքսային ծառայության տվյալների համաձայն՝  միգրանտներից ոչ մեկը լրջորեն չի վնասվել: Բոլորը ձերբակալվել են:

Ավտոմեքենայի ղեկին եղել է ԱՄՆ-ի 42-ամյա քաղաքացի, նա նույնպես ձերբակալվել է:

Փոխանցում է interfax-ը: