12.12.2019 10:00

Մեսսի. Ցանկանում եմ մրցել ամենաուժեղ «Ռեալի» հետ

Մեսսի. Ցանկանում եմ մրցել ամենաուժեղ «Ռեալի» հետ

Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսին խոսել է Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի՝ Մադրիդի «Ռեալի» հետ սպասվող հանդիպման մասին:

«Ցանկանում եմ մրցել ամենաուժեղ «Ռեալի» հետ: Սուպերկլասիկոները միշտ էլ յուրահատուկ զգացողություններ են առաջացնում: Այդ խաղերում նշանակություն չունի՝ մրցաշարային աղյուսակում թիմերը որ տեղերում են գտնվում»,- Մեսիի խոսքը փոխանցում է Mundo Deportivo-ն:

«Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին:

«Բարսելոնան» և «Ռեալն» այժմ ունեն 34-ական միավոր և գլխավորում են Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը: