12.12.2019 11:24

«Արսենալի» գլխավոր մարզիչի հիմնական թեկնածուն

«Արսենալի» գլխավոր մարզիչի հիմնական թեկնածուն

Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունը ցանկանում է պայմանագիր կնքել «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի հետ, տեղեկացնում է Sky Italia-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ արգենտինացի մարզիչը «Արսենալի» գլխավոր մարզիչի պաշտոնում լոնդոնյան ակումբի ղեկավարության հիմնական թեկնածուն է:

«Արսենալը» հետաքրքրված է նաև «Նապոլիի» նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի ծառայություններով:

Հիշեցնենք, որ Մաուրիսիո Պոչետինոն «Տոտենհեմի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացվել է նոյեմբերի 19-ին: