12.12.2019 12:00

Կատալոնիայի ոստիկանությունը չի երաշխավորել «Ռեալի» ավտոբուսի անվտանգ ընթացքը Բարսելոնայում

Կատալոնիայի ոստիկանությունը չի երաշխավորել «Ռեալի» ավտոբուսի անվտանգ ընթացքը Բարսելոնայում

Կատալոնիայի ոստիկանությունը վստահ է, որ իր ուժերով չի կարողանա Բարսելոնայում ապահովել անվտանգություն Իսպանիայի առաջնության 10-րդ տուրից տեղափոխված «Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպման օրը՝ դեկտեմբերի 18-ին, հաղորդում է La Sexta-ն։

Ոստիկանությունից հայտնել են, որ չեն կարող երաշխավորել «Ռեալի» ավտոբուսի անվտանգ ընթացքը Բարսելոնայում, քանի որ չունեն այդքան աշխատակից։ Այդ օրը Կատալոնիայի մայրաքաղաքում սպասվում են բողոքի ցույցեր։

Հիշեցնենք, որ «Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպումը պետք է տեղի ունենար հոկտեմբերի 26-ին, սակայն տեղափոխվեց բողոքի ցույցերի պատճառով։

Իսպանիայի Գերագույն դատարանը հոկտեմբերին մեղադրական դատավճիռ էր կայացրել 2017-ին տեղի ունեցած Կատալոնիայի անկախության հանրաքվեի հետ առնչություն ունեցող 9 կատալոնացի պաշտոնյաների նկատմամբ։