12.12.2019 12:28

«Ռոմայի» կադրային խնդիրները ԵԼ-ի վերջին տուրից առաջ

«Ռոմայի» կադրային խնդիրները ԵԼ-ի վերջին տուրից առաջ

«Ռոմայի» 28-ամյա իտալացի եզրային պաշտպան Դավիդե Սանտոնը չի օգնի պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմին մինչեւ հունվար, հաղորդում է Il Tempo-ն։ Սանտոնը ձախ ազդրի վնասվածք է ստացել է Միլանի «Ինտերի» դեմ Իտալիայի առաջնության 15-րդ տուրի արտագնա խաղում, որն ավարտվել էր 0։0 հաշվով։

«Ռոմային» առաջիկա խաղերում չի օգնի նաեւ արգենտինացի կիսապաշտպան Խավյեր Պաստորեն, որը ազդրի մկանային վնասվածքից հետո շարունակում է վերականգնողական փուլը։

Անհատական ծրագրով են մարզվել նաեւ հոլանդացի կիսապաշտպան Ջասթին Կլույվերտը, անգլիացի պաշտպան Կրիս Սմոլինգը եւ սերբ պաշտպան Ալեքսանդր Կոլարովը։

Եվրոպայի լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Ռոման» դեկտեմբերի 12-ին կընդունի ավստրիական «Վոլֆսբերգերին»։

J խմբում 5 տուրից հետո Մյոնխեգլադբախի «Բորուսիան» ու «Ռոման» վաստակել են 8-ական, Ստամբուլի «Բաշաքշեհիրը»՝ 7, «Վոլֆսբերգերը»՝ 4 միավոր։