12.12.2019 13:00

Ռամոս. Պետք է նոր «Ոսկե գնդակ» մրցանակ ստեղծել, որը կտրվի միայն Մեսսիին կամ Ռոնալդուին

Ռամոս. Պետք է նոր «Ոսկե գնդակ» մրցանակ ստեղծել, որը կտրվի միայն Մեսսիին կամ Ռոնալդուին

«Ռեալի» ավագն իր կարծիքն է հայտնել «Ոսկե գնդակի» մեր ժամանակների երկու մեծագույն ֆուտբոլիստների կանոնավոր հաղթանակների վերաբերյալ:

Սերխիո Ռամոսը կատակել է նոր մրցանակի ստեղծման անհրաժեշտության մասին, ըստ որի՝ այն կշնորհվի միայն Լիոնել Մեսսիին կամ Կրիշտիանու Ռոնալդուին.

- Կարծում եմ՝  ժամանակն է, որ իրավասու մարմինները հոգ տանեն նոր «Ոսկե գնդակ» ստեղծելու վերաբերյալ, որը կտրվի բացառապես պորտուգալացուն կամ արգենտինացուն: Մնացած խաղացողները կկարողանան պայքարել սովորական մրցանակի համար: Կարծում եմ, որ դա օգուտ կբերի ամբողջ համաշխարհային ֆուտբոլային հանրությանը, – ասել է Սերխիո Ռամոսը:

Ինչպես հայտնի է, Լիոնել Մեսսիի՝ այս տարվա «Ոսկե գնդակը» նվաճելը նրա համար արդեն վեցերորդն էր, և այժմ «Բարսելոնայի» խաղացողը մեկ գավաթով առաջ է իր հավերժական մրցակիցից` Կրիշտիանու Ռոնալդուից: