12.12.2019 13:42

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտարարությունը՝ Էլ Կլասիկոյի վերաբերյալ

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտարարությունը՝ Էլ Կլասիկոյի վերաբերյալ

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել դեկտեմբերի 18-ին կայանալիք «Բարսելոնա» - «Ռեալ» Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի հետաձգված հանդիպման անցկացման վերաբերյալ։

«Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան ունի նույն տեսակետը, ինչ բոլոր պաշտոնական խաղերի և հանրային միջոցառումների վերաբերյալ։ Մենք պատասխանատվություն չենք կրում անվտանգության ապահովման համար:

Եթե ծագեն կարգապահական միջոցներ կիրառելու ֆորսմաժորային իրավիճակներ, ապա մենք խաղից առաջ, դրա ընթացքում և խաղից հետո կառաջնորդվենք գործող կանոններով։

ԻՖՖ-ն, ինչպես միշտ, հաստատված արձանագրությունների համապատասխան, կհամագործակցի իրավապահ մարմինների հետ, մրցավարական անձնակազմի՝ «Կամպ Նոու» ժամանումը համակարգելու համար»,- ասվում է հայտարարությունում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կատալոնիայի ոստիկանությունը աշխատակիցների թվաքանակի սղության պատճառով չի կարողանա ապահովել Մադրիդի «Ռեալի» ավտոբուսի անվտանգ երթևեկությունը և պնդում էր, որ հանդիպումը չի կարելի անցկացնել։ Սակայն, As-ի հաղորդմամբ, ոստիկանությունն այժմ երաշխավորել է հանդիպման անվտանգ անցկացումը։ Նշվում է, որ կապահովվի նաև «Ռեալի» ֆուտբոլիստների և մարզիչների անվտանգությունը հյուրանոցից ստադիոն տեղափոխվելու ընթացքում: