12.12.2019 13:39

Մեծ Բրիտանիան քվեարկում է

Մեծ Բրիտանիան քվեարկում է

Անգլիայի, Ուելսի, Շոտլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի տարածքում բացվել են ընտրատեղամասերը: Այսօր Միացյալ Թագավորությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվում 650 ընտրատեղամասերում:

Ընտրություններն ամբողջությամբ մեծամասնական են, դա նշանակում է, որ հաղթում են այն թեկնածուները, որոնք ավելի շատ ձայն են ստացել, քան իրենց մրցակիցներից որևէ մեկն առանձին վերցրած:

Ընտրությունների արդյունքից է կախված ոչ միայն ուժերի դասավորությունը Վեսթմինսթերում, այլև Եվրամիության և Բրիտանիայի բաժանման իրականացումը, որի համար նոր ժամկետ է սահմանվել գալիք տարվա հունվարի 31-ը:

Ընտրություններին մասնակցում է վեց կուսակցություն, դրանցից երկուսը հիմնական կուսակցություններն են՝ առայժմ իշխանության ղեկի մոտ գտնվող պահպանողականները և առանցքային հարցերում նրանց ընդդիմախոսող լեյբորիստները:

Ընտրությունների արդյունքները կամփոփվեն հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը: Պաշտոնական արդյունքները հայտնի կդառնան վաղը՝ դեկտեմբերի 13-ին:

Փոխանցում է euronews-ը: