12.12.2019 14:05

Գրետա Թունբերգը՝ «Տարվա մարդ»՝ Time-ի վարկածով

Գրետա Թունբերգը՝ «Տարվա մարդ»՝ Time-ի վարկածով

Ամերիկյան Time ամսագիրը Շվեդիայից էկոակտիվիստ Գրետա Թունբերգին «Տարվա մարդ» է ճանաչել:

Պորտուգալիայում օվկիանոսի ափին կանգնած աղջկա լուսանկարը պարբերականն ուղեկցել է «Պատանեկության ուժը» մակագրությամբ:

Ավանդաբար՝ «Տարվա մարդ» կոչումը շնորհվում է անվանի մարդկանց, որոնք անցնող տարում ամենամեծ ազդեցությունն են ունեցել աշխարհում:

Նույն օրն ավելի վաղ աշակերտուհին ելույթ է ունեցել Մադրիդում  կլիմայական փոփոխությունների վերաբերյալ ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովում և մեղադրել է քաղաքական գործիչներին, որ նրանք բավարար ջանքեր չեն գործադրում կլիմայական փոփոխությունների դեմ պայքարելու ուղղությամբ, իսկ դրա փոխարեն զբաղվում են միայն խորիմաստ հաշվարկներով ու փիառով:

«Տարվա մարդը» պախարակել է պետությունների ղեկավարներին, որ նրանք հանրությանը շփոթեցնում  են գլոբալ տաքացման դեմ պայքարելու իրենց երկերեսանի փորձերով:

Փոխանցում է euronews-ը: