12.12.2019 14:23

Նոր Զելանդիայում կփորձեն հրաբխի շրջանից դուրս բերել զոհերի մարմինները

Նոր Զելանդիայում կփորձեն հրաբխի շրջանից դուրս բերել զոհերի մարմինները

Նոր Զելանդիայի ոստիկանությունը ծրագրել է ուրբաթ օրը տարհանել այն զբոսաշրջիկների մարմինները, ովքեր զոհվել են Ուայթ-Այլենդ կղզում հրաբխի ժայթքման արդյունքում:

GeoNew երկրաշարժաբանական գործակալության կանխատեսումներով՝ հրաբխի երկրորդ ժայթքումը կարող է տեղի ունենալ առաջիկա 24 ժամվա ընթացքում: Սակայն զոհվածների ընտանիքները պահանջում են իրենց հարազատների մարմինները դուրս բերել կղզուց:

Երկուշաբթի հրաբխի ժայթքելու հետևանքով զոհվել է ութ մարդ, 20 հոգի այրվածքներով հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում: Ոստիկանությունում ասում են, որ կղզում կարող է մնացած լինել ևս ութ մարդու մարմին, իսկ ողջ մնացած բոլոր զբոսաշրջիկները տարհանվել են:

Փոխանցում է BBC-ն: