12.12.2019 14:40

Մարդու իրավունքների ջատագովը Մյանման պաշտպանում է գենոցիդի մեղադրանքներից

Մարդու իրավունքների ջատագովը Մյանման պաշտպանում է գենոցիդի մեղադրանքներից

Արտաքին գործերի նախարար և Մյանմայի (նախկին անվանումը՝ Բիրմա) փաստացի ղեկավար, 1991 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Աուն Սան Սուն Չժին չորեքշաբթի օրը հանդես է եկել Հաագայում ՄԱԿ-ի միջազգային դատարանում՝ ի պաշտպանություն իր կառավարության դիրքորոշման՝ ընդդեմ նրան առաջադրված՝ ռոհինջա ժողովրդի ցեղասպանության մեղադրանքների:

Նոյեմբերին նա հայտարարել էր, որ դրա համար անձամբ է մեկնելու Հաագա:

2016 թ. հոկտեմբերից մինչև 2017 թ. դեկտեմբերը Մյանմայի բանակը Ռակհայն նահանգում (որտեղ հիմնականում բնակվում են ռոհինջաները) գործողություն է իրականացրել, իշխանությունների ասելով՝ «Առական ռոհինջայի փրկության բանակի» բենգալացի գրոհայինների և անջատականների դեմ:

Արդյունքում՝ մոտավորապես 915 հազար ռոհինջաներ փախել են հարևան Բանգլադեշ:

Փախստականները պատմում են զինվորականների դաժանությունների, զանգվածային բռնաբարությունների, տներն ավերելու մասին:

Ռոհինջաների թիվը Մյանմայի տարածքում, մինչև ռազմական գործողությունների սկսվելը, կազմել է, տարբեր տվյալներով՝ 800 հազարից մեկ միլիոն: «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը հաղորդել է 6700 ռոհինջաների մահվան մասին, այդ թվում՝ 730 երեխայի:

Մյանմայի կառավարությունը, սակայն, պնդում է ահաբեկչության դեմ պայքարի իր տարբերակը և մեղադրանքներն անհիմն է համարում:

Փոխանցում է BBC-ն: