12.12.2019 15:02

Այս տարվա ընթացքում՝ երրորդ արտահերթ ընտրություններն Իսրայելում

Այս տարվա ընթացքում՝ երրորդ արտահերթ ընտրություններն Իսրայելում

Իսրայելի կնեսետը պաշտոնապես արձակվել է:

Մինչև հինգշաբթիից ուրբաթ օրվա գիշերը հիմնական քաղաքական ուժերը, այնուհետև՝ խորհրդրանականները, չեն կարողացել պայմանավորվածության գալ կոալիցիոն կառավարության կազմի շուրջ: Այս պատգամավորական կորպուսի վերջին քայլը՝ նոր, այս տարվա 11 ամիսների ընթացքում արդեն երրորդ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին օրենքի ընդունումն էր:

Ո՛չ վարչապետի պաշտոնակատար Բինիամին Նեթանյահուն, ո՛չ նրա ընդդիմախոս Բենի Գանցը, չկարողացան կառավարություն ձևավորել:

«Երեխաներին հեռու կպահեք հեռուստացույցերից: Գալիք ընտրությունները ընդդիմախոսների նկատմամբ ատելության, բռնության և զզվանքի հրապարակային դրսևորման «տոն» են լինելու: Երեխաներին պետք է հեռու պահել երեք ամիս տևող այդ տեսարանից»,- հայտարարել է «Կախոլ-Լավան» դաշինքից կնեսետի պատգամավոր Յաիր Լապիդը:

Փոխանցում է euronews-ը: