Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի կողմից հակաթուրքական պատժամիջոցների նախապատրաստումը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հինգշաբթի հանդես է եկել ԱՄՆ կոնգրեսի Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի կողմից հակաթուրքական պատժամիջոցների նախապատրաստման դատապարտմամբ:
«Կոնգրեսի երկու պալատների կողմից ընդունված և հակաթուրքական շրջանակների կողմից պաշտպանվող հակաթուքական նախաձեռնությունները մեր ինքնիշխան որոշումների նկատմամբ անհարգալի վերաբերմունքի հերթական դրսևորումն են, ինչը վերաբերում է մեր ազգային անվտանգությանը: Մենք ԱՄՆ կոնգրեսին կոչ ենք անում խելամիտ և կառուցաղական վերաբերմունք դրսևորել՝ մեր ընդհանուր նպատակները չվտանգելու համար, որոնք վերջին շաբաթներին հաստատվել են ամենաբարձր մակարդակով»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:
ԱՄՆ կոնգրեսի Սենատի արտաքին գործերի հանձնաժողովը չորեքշաբթի հաստատել է Թուրքիայի և նրա ֆինանսական սեկտորի նկատմամբ պատժամիջոցների փաթեթը՝ Անկարայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմական գործողություն անցկացնելու և ռուսաստանյան C-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու կապակցությամբ:
Փոխանցում է tass.ru-ն: