12.12.2019 16:05

ՌԴ ԱԳՆ. ԳԴՀ երկու դիվանագետներ յոթ օրվա ընթացքում պետք է լքեն Ռուսաստանը

ՌԴ ԱԳՆ. ԳԴՀ երկու դիվանագետներ յոթ օրվա ընթացքում պետք է լքեն Ռուսաստանը

Մոսկվայում ԳԴՀ դեսպանատան երկու աշխատակիցներ, որպես պատասխան քայլ, յոթ օրվա ընթացքում պետք է լքեն Ռուսաստանը:

Համապատասխան նոտան հանձնվել է Գերմանիայի դեսպան Գեզա Անդրեաս ֆոն Գեյրին, որը հինգշաբթի կանչվել է ՌԴ ԱԳՆ:

Դեկտեմբերի 4-ին ԳԴՀ ԱԳՆ-ն «անցանկալի անձ» է հայտարարել Ռուսաստանի Դաշնության դեսպանատան երկու աշխատակիցների: Դա կապված է եղել Բեռլինում օգոստոսի 23-ին Վրաստանի քաղաքացու սպանության հետ: Գործով որպես կասկածյալ է անցնում մի ռուսաստանցի: Իր որոշումը դիվանագիտական գերատեսչությունը բացատրել է, գերմանական կողմի կարծիքով՝ ռուսաստանյան իշխանությունների անբավարար համագործակցությամբ:

Գերմանիայի ԱԳՆ-ում գերմանացի դիվանագետների արտաքսումը չարդարացված են համարում:

ԱԳՆ-ն դա համարել է «սխալ ազդանշան» և ափսոսանք է հայտնել Մոսկվայի որոշման կապակցությամբ:

Փոխանցում է tass.ru-ն: