12.12.2019 16:52

YouTube-ը խստացնում է կանոնները

YouTube-ը խստացնում է կանոնները

Աշխարհի խոշորագույն YouTube տեսահոսթինգը և սոցիալական ցանցը, որ պատկանում է Google-ին, խստացնում է կանոններն իր օգտատերերի համար:

Այսուհետև YouTube-ի մոդերատորները կհեռացնեն այն տեսահոլովակները, որոնք պարունակում են «տարրական վիրավորանքներ» որոշակի հատկանիշներով, որոնց մեջ են մտնում ռասայական, գենդերային կամ սեռական պատկանելության հատկանիշները:

Տեսհոսթինգը նաև թույլ չի տա հրապարակել այնպիսի նյութեր, որոնք բռնության թաքնված սպառնալիք են պարունակում, օրինակ՝ «զգուշացի՛ր» տիպի նախազգուշացումներ:

Տեսահոսթինգը հայտարարել է, որ նոր կանոնները վերաբերում են բոլորին՝ քաղաքական գործիչներից ու ինֆլյուենսերներից մինչև շարքային օգտատերեր: Ովքեր խախտեն կանոնները, չեն կարող վաստակել գովազդով: Նաև նրանց տեսահոլովակները կհեռացվեն, իսկ էջերը կարգելափակվեն:

 Տեսահոսթինգի ղեկավարությունը, սակայն, նշել է, որ կլինեն նաև բացառություններ. դրանք կարվեն սթենդափներում և երաժշտության մեջ սատիրիկական ենթատեքստով վիրավորանքների համար:

Փոխանցում է BBC-ն: