12.12.2019 17:30

Ուելսում հարյուրավոր թռչուններ, սատկած, ցած են ընկել երկնքից

Ուելսում հարյուրավոր թռչուններ, սատկած, ցած են ընկել երկնքից

Հյուսիսային Ուելսում երեք հարյուրի չափ արյունոտ սարյակներ են հայտնաբերվել Անգլսի կղզու ճանապարհի վրա:

Ականատեսների խոսքով՝ դրանք, սատկած՝ ցած են ընկել երկնքից:

Սատկած թռչուններից մի քանի հատ հավաքել են՝ փորձաքննություն անցկացնելու և պատճառները պարզելու նապատակով:

Կղզու 41-ամյա մի բնակիչ  հայտնել է, որ սատկած թռչունների թիվը կարող է 300-ից ավելի լինել: «Ես հաշվեցի մինչև 150-ը ու դադարեցրի այդ գործը, քանի որ դեռ հարյուրավորներն էլ կային»,- ասել է նա:

Փոխանցում է BBC-ն: