13.12.2019 09:00

«Ռոման» բաց թողեց հաղթանակը, «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց խոշոր հաշվով (տեսանյութ)

«Ռոման» բաց թողեց հաղթանակը, «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց խոշոր հաշվով (տեսանյութ)

Եվրոպայի լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում իտալական «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում հյուրընկալեց ավստրիական «Վոլֆսբերգերին»: Պորտուգալացի Պաուլո Ֆոնսեկայի գլխավորած թիմը բաց թողեց հաղթելու հնարավորությունը: Հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով:

Խաղի հաշիվը 11 մետրանոցից բացեց «Ռոմայի» արգենտինացի հարձակվող Դիեգո Պերոտին: 10-րդ րոպեին «Ռոմայի» իտալացի պաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին դարձավ ինքնագոլի հեղինակ: 19-րդ րոպեին բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն կրկին առաջ մղեց «Ռոմային»: 63-րդ րոպեին Իսրայելը ներկայացնող Շոշ-Զալման Վայսմանը խփեց իր թիմի երկրորդ գոլը և 1 միավոր պարգևեց «Վոլֆսբերգերին»:

Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ էր դուրս եկել «Ռոմայի» մեկնարկային կազմում և մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

J խմբում «Ռոման» 9 միավորով զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը: Առաջատարը 10 միավորով թուրքական «Իստանբուլ Բաշակշեհիրն է», որը պայքարից դուրս թողեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային»:

L խմբի առաջատար «Մանչեսթեր Յունայթեդը» տնային խաղում 4:0 հաշվով հաղթանակ տարավ հոլանդական «Ալկմարի» նկատմամբ և առաջին տեղով դուրս եկավ փլեյ-օֆֆ:

Մանչեսթերյան ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Մեյսոն Գրինվուդը: Գոլերի հեղինակ դարձան անգլիացի անգլիացի պաշտպան Էշլի Յանգը և իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան:

Խմբի երկրորդ ուղեգիրը ձեռք բերեց «Ալկմարը»:

G խմբում առաջին տեղը գրավեց պորտուգալական «Պորտուն»: Երկրորդ տեղը գրավեց շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսը»:

H խմբից առաջին տեղով փլեյ-օֆֆ դուրս եկավ իսպանական «Էսպանյոլը», որին հաջորդեց բուլղարական «Լուդոգորեցը»:

I խմբից փլեյ-օֆֆի ուղեգրեր ձեռք բերեցին բելգիական «Գենտը» և գերմանական «Վոլֆսբուրգը»:

K խմբում պորտուգալական «Բրագան» գրավեց առաջին տեղը: Երկրորդ տեղը զբաղեցրեց անգլիական «Վուլվերհեմփթոնը»:

G խումբ

«Պորտու» (Պորտուգալիա) - «Ֆեենորդ» (Հոլանդիա)՝ 3:2

«Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա) - «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա)՝ 1:1

H խումբ

«Էսպանյոլ» (Իսպանիա) - ԲԿՄԱ (Ռուսաստան)՝ 0:1

«Լուդոգորեց» (Բուլղարիա) - «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)՝ 1:1

I խումբ

«Գենտ» (Բելգիա) - «Ալեքսանդրիա» (Ուկրաինա)՝ 2:1

«Վոլֆսբուրգ» (Գերմանիա) - «Սենթ Էթյեն» (Ֆրանսիա)՝ 1:0

J խումբ

«Ռոմա» (Իտալիա) - «Վոլֆսբերգեր» (Ավստրիա)՝ 2:2 (տեսանյութ)

«Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա) - «Իստանբուլ Բաշակշեհիր» (Թուրքիա)՝ 1:2

K խումբ

«Վուլվերհեմփթոն» (Անգլիա) - «Բեշիկթաշ» (Թուրքիա)՝ 4:0

 «Սլովան» (Սլովակիա) - «Բրագա» (Պորտուգալիա)՝ 2:4

L խումբ

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «ԱԶ Ալկմար» (Հոլանդիա)՝ 4:0 (տեսանյութ)

«Պարտիզան» (Սերբիա) - «Աստանա» (Ղազախստան) ՝ 4:1