13.12.2019 10:30

Անչելոտին ցանկանում է տեղափոխվել Պրեմիեր լիգա

Անչելոտին ցանկանում է տեղափոխվել Պրեմիեր լիգա

Իտալական «Նապոլիի» նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մտադիր է առաջիկայում անգլիական ակումբ գլխավորել, տեղեկացնում է The Sun-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ 60-ամյա մասնագետը պայմանագիր է կնքել Լոնդոնում գտնվող մարզական գործակալական ընկերության հետ, որը պետք է բանակցություններ վարի «Արսենալի» և «Էվերտոնի» ղեկավարության հետ: 

Իտալացի մասնագետը նախկինում աշխատել է Անգլիայի առաջնությունում: Անչելոտին 2009-2011 թվականներին գլխավորել է Լոնդոնի «Չելսին»:

Հիշեցնենք, որ Կառլո Անչելոտին «Նապոլիի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացվել է դեկտեմբերի 11-ին: