13.12.2019 13:00

Մեսսի. Պրիմերայում մրցակցությունը շատ է մեծացել

Մեսսի. Պրիմերայում մրցակցությունը շատ է մեծացել

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կարծիք է հայտնել Իսպանիայի առաջնությունում առկա մրցակցության մասին՝ հայտարարելով, որ վերջին տարիներին շատ ակումբներ են միացել չեմպիոնական պայքարին.

- Պրիմերան գնալով ավելի ու ավելի խայտաբղետ է դառնում: Նկատելի է,  որ հիմա ավելի շատ մրցակցություն կա, և ցանկացած թիմ կարող է հաղթել ցանկացած որևէ թիմի:

Թիմերը ավելի ուժեղ են դարձել տնային խաղերում խփած գոլերի շնորհիվ, քանի որ նրանք գիտեն, որ իրենց նպատակներին հասնելու համար պետք է դա նախ  անեն տանը: Սա առաջնությունը դարձնում է ավելի հավասար և բարդ, – Մեսսիի խոսքերն է մեջբերում  Goal-ը: