13.12.2019 13:30

Զիդան. Եթե խաղանք «Լիվերպուլի» հետ, կջախջախենք նրանց

Զիդան. Եթե խաղանք «Լիվերպուլի» հետ, կջախջախենք նրանց

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը վստահ է, որ Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչում իր թիմը կհաղթի ցանկացած մեկին, նույնիսկ «Լիվերպուլին»:

Չնայած չորեքշաբթի երեկոյան հաղթելով «Բրյուգեին» 1: 3 հաշվով՝ «Ռեալը» A խմբում զբաղեցրեց միայն երկրորդ տեղը՝ իր առջևում թողնելով ՊՍԺ-ին:

Այսպիսով, Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին տուրում «Ռեալը» կխաղա խմբերի հաղթողներից որևէ մեկի՝ այդ թվում՝ «Լիվերպուլի» հետ:

Այնուամենայնիվ, Զիդանը չի վախենում հանդիպել Յուրգեն Կլոպի թիմին, որին «Ռեալը» 2018-ի եզրափակչում հաղթեց 3: 1 հաշվով:

- Եթե խաղանք «Լիվերպուլի» հետ, կջախջախենք նրանց: Վիճակահանությունը չի կարող  ազդել մեզ վրա, -  Զիդանի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը: