13.12.2019 12:35

Ոստիկանության 6-րդ վարչությունը խուզարկում է Ռուբեն Հայրապետյանի առանձնատունը

Ոստիկանության 6-րդ վարչությունը խուզարկում է Ռուբեն Հայրապետյանի առանձնատունը

ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատայինները 6-րդ վարչության աշխատակիցների հետ խուզարկություն են իրականացնում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի առանձնատանը և նրա անվան հետ կապվող որոշ շինություններում:

 «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել են Ոստիկանությունից:

«Հարուցված քրեական գործի շրջանակում խուզարկություն է իրականացվում Ռուբեն Հայրապետյանի առանձնատանը և նրա անվան հետ կապվող մի քանի շինություններում»,- ասացին ոստիկանությունից:

Դեկտեմբերի 11-ին Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող ընկերություններում հնարավոր են չարաշահումների դեպքեր: