13.12.2019 12:46

Էքզիթփոլ. Պահպանողականները, Ջոնսոնի գլխավորությամբ, հաղթում են

Էքզիթփոլ. Պահպանողականները, Ջոնսոնի գլխավորությամբ, հաղթում են

Մեծ Բրիտանիայում Պահպանողական կուսակցությունը, վարչապետ Բորիս Ջոնսոնի գլխավորությամբ, հաղթում է Համայնքների պալատի ընտրություններում: Այսպիսին են ընտրատեղամասերի ելքի մոտ քվեարկողների շրջանում անցկացված հարցման արդյունքները:

Համաբրիտանական մեծ էքզիթփոլի տվյալներով՝ Պահպանողական կուսակցությունը դեկտեմբերի 12-ի արտահերթ ընտրությունների արդյունքում կստանա Համայնքների պալատի 650 տեղերից 368-ը:

Պահպանողականների գլխավոր մրցակիցները՝ լեյբորիստները՝ Ջերեմի Քորբինի ղեկավարությամբ, կստանան 191 մանդատ, Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 13, Շոտլանդական ազգային կուսակցությունը՝ 55, Ուելսի կուսակցությունը՝ 3, կանաչները՝ 1: Կանխատեսումների համաձայն՝ խորհրդարան կանցնի նաև 19 անկախ պատգամավոր:

Փոխանցում է BBC-ն: