13.12.2019 13:10

Բրիտանիա. Ջերեմի Քորբինը հաջորդ ընտրություններում չի գլխավորի կուսակցությունը

Բրիտանիա. Ջերեմի Քորբինը հաջորդ ընտրություններում չի գլխավորի կուսակցությունը

Բրիտանական ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը հայտարարել է, որ հաջորդ ընտրություններում չի գլխավորի կուսակցությունը, ընդ որում՝ չհայտարարելով իր անհապաղ հրաժարականը:

Այդ մասին Քորբինը հայտարարել է ուրբաթ օրը, երբ դեռ դեկտեմբերի 12-ի արտահերթ ընտրությունների ձայների հաշվարկը շարունակվում էր:

«Սա, իհարկե, չափազանց հիասթափեցնող գիշեր է Լեյբորիստական կուսակցության համար»,- ասել է Քորբինը՝ իր կուսակցության պարտությունը բացատրելով Brexit-ով, «որն այդպես մասնատել է երկիրը»:

Փոխանցում է tass.ru-ն: