13.12.2019 13:27

Սթերջեն. Ընտրությունները Շոտլանդիային անկախության նոր հանրաքվեի մանդատ տվեցին

Սթերջեն. Ընտրությունները Շոտլանդիային անկախության նոր հանրաքվեի մանդատ տվեցին

Շոտլանդիայի առաջին նախարար, Շոտլանդական ազգային կուսակցության առաջնորդ Նիկոլա Սթերջենը, դեկտեմբերի 12-ի արտահերթ ընտրություններում իր կուսակցության հաջողության լույսի ներքո,  խոստացել է Լոնդոնից պահանջել Էդինբուրգին տարածաշրջանի անկախության նոր հանրաքվե անցկացնելու իրավունք տալ:

Այդ մասին նա հայտարարել է ուրբաթ օրը, ընտրություններում ձայների հաշվարկի ժամանակ, որոնց ընթացքում Շոտլանդիայի ազգային կուսակցությունը ավելի լավ արդյունք է գրանցել, քան նախորդ՝ 2017 թ. ընտրություններում:

«Այժմ մենք Շոտլանդիայի բնակիչներին սեփական ապագայի վերաբերյալ ընտրություն առաջարկելու մանդատ ունենք,- ասել է Սթե րջենը Sky News հեռուստաալիքի եթերում: - Վարչապետ Բորիս Ջոնսոնը Մեծ Բրիտանիան Եվրամիությունից դուրս բերելու մանդատ ունի: Սական նա Շոտլանդիան ԵՄ-ից դուրս բերելու մանդատ կտրականապես չունի»,- ընդգծել է Սթերջենը՝ հիշեցնելով, որ 2016 թ. հանրաքվեում շոտլանդացիները քվեարկել են Brexit-ի դեմ:

Փոխանցում է tass.ru-ն: