13.12.2019 14:03

Մորալեսն Արգենտինայից փախստականի կարգավիճակ է խնդրել՝ քաղաքական ապաստանի փոխարեն

Մորալեսն Արգենտինայից փախստականի կարգավիճակ է խնդրել՝ քաղաքական ապաստանի փոխարեն

Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը Արգենտինայում, քաղաքական ապաստանի փոխարեն՝ իրեն փախստականի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ դիմում է ներկայացրել: Այդ մասին տեղեկացրել է հարավամերիկյան հանրապետության ԱԳՆ-ն:

«Մորալեսը և Բոլիվիայի նախկին առողջապահության նախարար Գաբրիելա Մոնտանյոն համապատասխան խնդրագիրն են ուղարկել Էսեյսի օդանավակայան հասնելուն պես, և մոտ ժամանակներս կստանան այդ կարգավիճակը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Փոխանցում է tass.ru-ն: