13.12.2019 14:41

Ջոնսոն. Մեծ Բրիտանիան, որպես միասնական ամբողջություն, ԵՄ-ն կլքի 2020 թ. հունվարի 31-ին

Ջոնսոն. Մեծ Բրիտանիան, որպես միասնական ամբողջություն, ԵՄ-ն կլքի 2020 թ. հունվարի 31-ին

Միացյալ Թագավորությունը նշված ժամկետում կլքի ՌՄ-ն՝ որպես մեկ միասնական ամբողջություն՝ Brexit-ն իրականացնելով 2020 թ. հունվարի 31-ին:

Այդ մասին ուրբաթ օրը առավոտյան, հանդես գալով Լոնդոնում ընտրողների առջև, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը:

«Մենք Brexit-ը կիրականացնենք ժամանակին՝ հունվարի 31-ին, առանց որևէ «բայց»-ի, «եթե»-ի կամ «հնարավոր է»-ի: Միացյալ Թագավորությունը, որպես մեկ ամբողջություն, կլքի Եվրամիությունը՝ վերադարձնելով վերահսկողությունը մեր օրենքների, սահմանների, ֆինանսների, առևտրի և ներգաղթի համակարգի նկատմամբ»,- ասել է Ջոնսոնը, որի ելույթը հեռարձակվել է Sky News հեռուստաալիքով:

Ելույթի վերջում Ջոնսոնը կոչ է արել «իրականացնել Brexit-ը, բայց նախ՝ նախաճաշել», ինչն արժանացել է լսարանի ծափահարություններին:

Փոխանցում է tass.ru-ն: