13.12.2019 15:01

Ատամբաևին սպանության մեղադրանք է ներկայացրել

Ատամբաևին սպանության մեղադրանք է ներկայացրել

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևին ազգային անվտանգության պետական կոմիտեի «Ալֆա» հատուկ նշանակության ստորաբաժանման մարտիկի սպանության մեղադրանք է ներկայացվել:

Դա տեղի է ունեցել պետության նախկին ղեկավարին օգոստոսի 7-ին Կոյ-Տաշ գյուղի իր տանը ձերբակալելու ուժային գործողության ընթացքում:

Նոր մեղադրանքի մասին այսօր Интерфакс-ին տեղեկացրել է Ատամբաևի փաստաբանը:

«Ատամբաևին հանձնվել է ծանուցում՝ «Ալֆա» հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատարի տեղակալ Ուսենբեկ Նիյազբեկովի սպանության կասկածանքի վերաբերյալ: Հետաքննության տվյալներով՝ Նիյազբեկովը գնդակահարվել է Դրագունովի սնայպերական հրացանից, մինչդեռ ավելի վաղ ՆԳՆ-ն հայտարարել էր, թե նրան գնդակահարել են ԱԿ-47 ինքնաձիգով: Ակնհայտ է, որ քննչական մարմինները հակասում են իրենք իրենց»,- հայտարարել է փաստաբանը: Նրա խոսքով՝ «Ալֆայի» անդամները Կոյ-Տաշ գյուղում  Ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավարության «հանցավոր հրամանն են կատարել»: Կասկածյալին հարցաքննության տանելու համար «պետք չէ հատուկ գործողություն իրականացնել սպեցնազի մասնակցությամբ, որի գործառույթները բոլորովին այլ են: Հիմա ամեն ինչ ուզում են բարդել Ատամբաևի վրա»,- ասել է փաստաբանը:

Փոխանցում է newsru.com-ը: