13.12.2019 15:25

ՉԺՀ ԱԳՆ ղեկավարը ԱՄՆ-ին մեղադրել է երկրների միջև փոխվստահությունը խաթարելու մեջ

ՉԺՀ ԱԳՆ ղեկավարը ԱՄՆ-ին մեղադրել է երկրների միջև փոխվստահությունը խաթարելու մեջ

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին, Պեկինում ելույթ ունենալով միջազգային հարաբերություններին նվիրված ամենամյա համաժողովում, հայտարարել է, թե ԱՄՆ-ը, պարբերաբար ճնշելով Չինաստանին, լրջորեն վնասում է փոխվստահությունը երկու երկրների միջև: Այդ մասին տեղեկացրել է Reuters գործակալությունը:

«Նման պահվածքը պարանոյայի է նման… Այն լրջորեն վնասում է Չինաստանի և ԱՄՆ-ի միջև  փոխվստահության՝ այդքան դժվարությամբ հաստատված հիմքերը»,- ասել է քաղաքական գործիչը:

Վան Իի խոսքով՝ Միացյալ Նահանգները բազմիցս քննադատել է Չինաստանի սոցիալական համակարգը և անհիմն մեղադրել է չինական իշխանություններին ամենատարբեր հանցագործություններում: Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ը «շեղվել է ճանապարհից» Չիանստանի և, ընդհանրապես՝ աշխարհի վերաբերյալ իր պատկերացումներում, և կոչ է արել ՉԺՀ-ն դիտարկել ռացիոնալ դիրքերից:

Փոխանցում է tass.ru-ն: