14.12.2019 12:07

Ուիլսոն. Պարտական եմ Լեմպարդին

Ուիլսոն. Պարտական եմ Լեմպարդին

«Բորնմութի» հարձակվող Հարի Ուիլսոնն իրեն պարտավորված է զգում «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրանկ Լեմպարդի առջև:

Անցած մրցաշրջանում Լեմպարդը մեծ խթան հանդիսացավ Ուիլսոնի կարիերայում: Հարին Ֆրենկի հետ անցկացրեց «Դերբիում» (վարձավճարով): Ուելսցին  18 գոլ խփեց և  վաստակեց Պրեմիեր լիգայի մակարդակում հանդես գալու հնարավորություն:

Այսօր «Չելսիn» կհանդիպի «Բորնմութին»: Ուիլսոնը, որի տրանսֆերային իրավունքները դեռևս պատկանում են «Լիվերպուլին», հանդիպման նախօրեին խոսել է Լեմպարդի նկատմամբ իր վերաբերմունքի մասին.

- Ես շատ պարտական եմ Ֆրենկ Լեմպարդին: Նա ինձ հետ հիանալի վարվեց անցած մրցաշրջանում: Մինչ այժմ նրա դերը անգերազանցելի է իմ կարիերայում, քանի որ նա հնարավորություն տվեց ինձ պարբերաբար ֆուտբոլ  խաղալ ու աճել:

Հիանալի էր նրա նման լեգենդի ղեկավարության ներքո խաղալը, նա ինձ շատ բան է սովորեցրել: Ես պարբերաբար խոսում եմ նրա հետ և հիանալի է տեսնել, որ նրա գործերն այս պահին «Չելսիում» լավ են ընթանում, – Ուիլսոնի խոսքերն է մեջբերում  Evening Standard-ը: