14.12.2019 12:30

Գվարդիոլան չեղարկել է ամանորյա երեկույթը

Գվարդիոլան չեղարկել է ամանորյա երեկույթը

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան չեղյալ է հայտարարել ամանորյա երեկույթը:

Վերջին տարիներին, ակումբի բոլոր աշխատակիցների համար՝ ներառյալ առաջին թիմի խաղացողները, Սուրբ Ծննդյան նախօրեին երեկույթ անցկացնելը դարձել է «Սիթիի» ավանդույթներից մեկը:

Այնուամենայնիվ, մեկ տարի առաջ ֆուտբոլիստները զվարճացան մինչև առավոտ ու դրանից մի քանի օր անց անակնկալ պարտվեցին «Կրիստալ Փելասի» հետ տնային խաղում՝ 2: 3: Իսկ դրանից ևս չորս օր անց «Քաղաքայինները» ջախջախվեցին «Լեսթերի» կողմից:

Այդ տհաճ փորձը, ինչպես նաև Պրեմիեր լիգայում «Լիվերպուլի» կտրուկ գերակայությունը, ստիպեցին Գվարդիոլային որոշելու թույլ չտալ իր խաղացողներին  Մանչեսթերի կենտրոնում անցկացվող երեկույթին մասնակցել: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:

Արդեն կիրակի օրը «Սիթին» մեկնելու է «Արսենալի» հետ խաղին, իսկ Գվարդիոլան նախընտրում է, որ ֆուտբոլիստները կենտրոնացած լինեն այս խաղի վրա և ոչ թե վերականգնվեն աղմկոտ երեկույթից: