14.12.2019 13:30

Նեյմարը դարձյալ դատի է տվել Բարսային ու պահանջում է 3,5 միլիոն եվրո փոխհատուցում

Նեյմարը դարձյալ դատի է տվել Բարսային ու պահանջում է 3,5 միլիոն եվրո փոխհատուցում

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը դարձյալ դատի է տվել «Բարսելոնոյաին», հաղորդում է Diario Sport-ը՝ հղում կատարելով El Mundo-ին։  

Բրազիլացին կարծում է, որ կատալոնական ակումբը չի վճարել նրան աշխատավարձի մի զգալի մաս ՊՍԺ տեղափոխվելուց հետո։ Նեյմարը պահանջում է մոտ 3,5 միլիոն եվրո փոխհատուցում։ Բրազիլացի հարձակվողը մեղադրել է «Բարսելոնային» նման վարքագծի համար։ Նեյմարը կարծում է, որ այս կերպ «Բարսելոնան» վրեժ է լուծում իրենից ՊՍԺ տեղափոխության համար։ 

Հաղորդվում է, որ զուգահեռաբար Նեյմարը պնդում է ստանալ նաև այն գումարները, որոնք նախատեսված են եղել բոնուսների տեսքով ստանալու համար։ 

Նեյմարը 2017 թվականի ամռանն է «Բարսելոնայից» տեղափոխվել ՊՍԺ ռեկորսային՝ 222 միլիոն եվրոյի դիմաց։